Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 50 երկրներ փորձում են ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցություններ վարել

06 Ապրիլ, 2025 19:30
Ավելի քան 50 երկրներ փորձում են ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցություններ վարել

Ավելի քան 50 երկրներ դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը լուծելու վերաբերյալ բանակցությունների համար, կիրակի օրը հայտնել է Սպիտակ տունը։

«Ավելի քան 50 երկրներ փորձում են բանակցել նախագահի հետ այս կարգավիճակի շուրջ»,- ABC-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը։

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։

Հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10%:

Միևնույն ժամանակ, երկրների մեծ մասը կբախվեն բարձրացված դրույքաչափերին, որոնք, ինչպես պարզաբանել են ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը, հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի հիման վրա, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի:

Լրահոս

Դիտել ավելին