Հնդկաստանը մտադիր չէ պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ իր արտահանման վրա Դոնալդ Թրամփի սահմանած 26 տոկոս մաքսատուրքին, Reuters-ին է ասել Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչը՝ վկայակոչելով երկրների միջև գործարքի շուրջ ընթացող բանակցությունները:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի վարչակազմը ուսումնասիրել է Թրամփի սակագնային հրամանի այն կետը, որը հնարավոր հետաձգում է առաջարկում այն առևտրային գործընկերներին, որոնք «զգալի քայլեր են ձեռնարկում ոչ փոխադարձ առևտրային համաձայնագրերը շտկելու համար», - ասել է պաշտոնյան: