Կարևոր իրադարձություններ

Տավուշում շտապօգնության բժիշկները արձանագրել են 45-ամյա տղամարդու մահը. դեպքի վայրում գտել են նրա վարած կվադրոցիկլը

07 Ապրիլ, 2025 10:55
Տավուշում շտապօգնության բժիշկները արձանագրել են 45-ամյա տղամարդու մահը. դեպքի վայրում գտել են նրա վարած կվադրոցիկլը

Ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում «Տավուշ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր-Իծաքար բնակավայրերի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Տեղում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանը իր վարած քառանիվով (կվադրոցիկլ) ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին