Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել

07 Ապրիլ, 2025 13:40
ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել

Կենսաչափական համակարգը մի քանի անգամ կբարձրացնի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասւլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ 

Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի արժեքին, ապա նա նշեց, որ ընկերության հետ դեռ պայմանագիր չի կնքվել, սակայն սակագները կարող են աննշան փոխվել: Ի դեպ, նոր համակարգի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում պարտադիր պահանջ է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։

Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին