Հրազդանում 40-ամյա հրուշակագործ Սյուզաննա Պ-ի մահվան դեպքով նախաձեռնված է վարույթ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հակելը) 1-ին մասով:
Առաջին մասում, մասնավորապես, նշված է․ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»։