Կարևոր իրադարձություններ

Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափ»-ի հարցումը. Ալեքսանյան

07 Ապրիլ, 2025 15:07
Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափ»-ի հարցումը. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքան իր էջում անդրադարձել է հայկական «Գելափ»-ի՝ ընտրություններից առաջ արված հարցումներին:

«Գելափի՝ Գյումրու ընտրություններին ընդառաջ զառանցանքը արտատպած լրատվականներից մեկն եղա՞վ, որ ընտրություններից հետո գնա, հետաքրքրվի՝ ասի, այ հարգելի Գելափ, էդ ո՞նց էր ստացվել, որ ՔՊ-ի մասով հերթական անգամ 15%-ից ավել շեղում էիր տվել։ 

Ամենայն լրջությամբ ասում եմ՝ ընտրությունների հետ կապված հորոսկոպը, երազահանը, ինչու չէ կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական Գելափը։

Ու սա արդեն այնքան անգամ է ապացուցվել, որ ամոթ էլ է օրինակներ բերելը, ու բայց մեկ էլ կտեսնես ընտրություններից առաջ լրատվականները լուրջ դեմքեր ընդունած հերիք չի տպում են Գելափի հերթական ցնդաբանությունը, դեռ մի բան էլ գալիս ու թե բա,- «Այ հարցումների համաձայն ձեր վարկանիշը..., ինչպե՞ս կմեկնաբանեք»։

Կամ օրինակ մեկը մի օր պիտի՞ այդ զառանցանքներն արտատպող լրատվականներին հարց տա, թե օրինակ ինչու՞ և կամ ինչի՞ դիմաց են ամեն անգամ արտատպում ակնհայտ կեղծ ու ինչ-որ մեկի գրպանից հանած(բազմակի իմաստով) դիագրամները դնում իրենց էջերում»,- գրել է Ալեքսանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին