Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է. Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել. ArmLur.am

07 Ապրիլ, 2025 16:14
Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է. Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել. ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է, նա Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել, և մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից։ 

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այս առնչությամբ կայքին ասել է. «Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»։

Լրահոս

Դիտել ավելին