րանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային այսպես է մեկնաբանել Արևմուտքի հետ բանակցություններում «հավասարություն» ապահովելու համար ատոմային ռումբ ստեղծելու Իրանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի առաջարկը։
«Իրանը երբեք, ոչ մի դեպքում չի գնա միջուկային զենք ստեղծելու ճանապարհով: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է, որը հիմնված է Գերագույն առաջնորդի [այաթոլլա Ալի Խամենեիի] ֆեթվայի վրա: Կարծում եմ, որ այս հարցում որևէ կասկած կա և չի կարող լինել», - ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցում:
Իսլամական հանրապետությունում միջուկային զենքի մշակումը պաշտոնապես արգելված է Խամենեիի հրամանով 2003թ.-ից։