Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումը գտնվում է անմխիթար վիճակում։ Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աշակ Սարգսյանը, ով նաեւ տեղից «լայվ» է մտել եւ ներկայացրել տիրող վիճակը:
«Գետնանցումը վերածել են հանրային զուգարանի։ Չեմ կարող հոտը նկարագրել։ Տիգրան Ավինյան, այս գետնանացումը գտնվում է քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր այն կողմ»,- նշել է ավագանու անդամը։
Նրա խոսքով, անցումով անցնելը նաև վտանգավոր է, քանի որ փլուզման վտանգ կա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում