Հեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները:
Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի:
Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը:
Goal.com-ի վարկածով 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի հարձակման լավագույն եռյակները.
1. Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար («Բարսելոնա»)
2. Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»)
3. Թյերի Անրի – Սամուել Էտո’Օ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
4. Կրիշտիանու Ռոնալդու – Կառլոս Տևես – Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»)
5. Մոհամեդ Սալահ – Ռոբերտո Ֆիրմինո – Սադիո Մանե («Լիվերպուլ»)
6. Ռոբեր Պիրես – Դենիս Բերգկամպ – Թյերի Անրի («Արսենալ»)
7. Կիլիան Մբապե – Էդինսոն Կավանի – Նեյմար (ՊՍԺ)
8. Պեդրո – Էդեն Ազար – Դիեգո Կոստա («Չելսի»)
9. Մարիո Գյոտցե – Ռոբերտ Լևանդովսկի – Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ»)
10. Հալկ – Ռադամել Ֆալկաո – Սիլվեստրե Վարելա («Պորտու»):