Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Կոտայքում, տուժածներ չկան

09 Ապրիլ, 2025 00:01
Ավտովթար Կոտայքում, տուժածներ չկան

Ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով խոչընդոտ է հանդիսացել «Ford Transit»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լրահոս

Դիտել ավելին