Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ես եմ եղել պատերազմի օրոք»։
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
«Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած՝ որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։
Այնուհանդերձ պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։
Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե´ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել դրա օրոք»։
Եվ իհարկե կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան ու ծափահարողներ»,-գրել է նա։