Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, փակել են Աշտարակ տանող մայրուղին։
Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանին:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը: