Կառավարությունն իր այսօրվա ապրիլի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց Գագիկ Ծառուկյանի «ՄՈՒԼՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով ներմուծել է թվով 32 հատ միկրոավտոբուս։
Հաշվի առնելով, որ «Մուլտի տրանսպորտ» ՍՊ ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակաուցվածքների նախարարի հրամանի համաձայն ստացել է Արագածոտնի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք 10 տարի ժամկետով՝ վերջինս պարտավորվել է ձեռք բերել 90 հատ 1 մլրդ դրամի «Ջաք» մակնիշի միկրոավտոբուսներ և 431․2 մլն դրամի պահեստամասեր:
Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 1․8 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 223․7 մլն դրամ: