Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց գործերը կարող են ՀՀ-ից արտահանվել

10 Ապրիլ, 2025 11:47
Կառավարությունը հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց գործերը կարող են ՀՀ-ից արտահանվել

Կառավարությունն իր այսօրվա ապրիլի 10-ի նիստում հաստատեց վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները կարող են Հայաստանից արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտա¬հանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա: 

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը:

Նախագծով նախատեսվում է հաստատել վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը, որի արդյունքում անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք Հայաստանի Հանրապետությունից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին