Կարևոր իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում. մեքենաներին կարգելվի կայանել

10 Ապրիլ, 2025 13:52
Երթևեկության փոփոխություն Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում. մեքենաներին կարգելվի կայանել

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

 

Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում.

Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,

Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Լրահոս

Դիտել ավելին