«Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։ Նա ասաց՝ քանի որ Սահմանադրությունը իրավա-քաղաքական փաստաթուղթ է, իրավական առումով ՍԴ-ն առնվազն գործող Սահմանադրության նախաբանի մասով հարցերին պատասխանել է։
Հարցին, թե ի՞նչ առանցքային փոփոխություններ են լինելու նոր Սահմանադրության մեջ, ինչո՞ւ են որոշել Սահմանադրությունը փոխել, Դադունցը պատասխանեց․ «Այս պահին ասել, թե ինչն է փոխվում, ես կդժվարանամ, որովհետեւ մենք դեռ չունենք տեքստը։ Մենք հիմա աշխատում ենք, դեռ պետք է խորհրդի հետ դա համաձայնեցնենք»։