Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև

10 Ապրիլ, 2025 15:04
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին։ 

«Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում: 

Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի  կնքումը և տեղեկացրել, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում:  

Առաջիկայում նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին առանձնակի կարևորել է երկու երկրների միջև առկա զբոսաշրջային ներուժն ու նշել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի համատեղ նոր նախագծերի իրականացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին