Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին

10 Ապրիլ, 2025 16:37
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ ապրիլի 10-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին:

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 
 

7_1-1280x_ (1).jpg (158 KB)

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Վաղինակ Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները: Կոմիտեի նախագահն ընդգծել է Վաղինակ Մարտիրոսյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները:

11-6000x4000.jpg (1.70 MB)

Գլխավոր վարչության պետը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար:

Աթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Վիգեն Մեսրոպյանին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին