Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի հայտարարությունները միայն օգուտ կտան ներկա կառավարությանը. Ալեն Սիմոնյան

15 Ապրիլ, 2025 15:50
Սերժ Սարգսյանի հայտարարությունները միայն օգուտ կտան ներկա կառավարությանը. Ալեն Սիմոնյան

Երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վատ բան է ասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, վերջինիս վարկանիշը միայն աճում է։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նաև կոչ է արել նախկին նախագահին անձամբ մասնակցել հաջորդ ընտրություններին։ «Թող մասնակցի քարոզարշավին, բանավեճերին»,- ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է «կապիտուլյանտներ» բառին, որը իշխանության հասցեին սիրում է օգտագործել խորհրդարանական ընդդիմությունը և, մասնավորապես, Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահը նշեց. «Այդ դեպքում Սերժ Սարգսյանը «մերժված է»: Նրա օրոք բանակը համալրվել է 1980-ական թվականների զինատեսակներով, մինչդեռ իրենք ապրել են 2007 թվականի ամենագնացներով և առանձնատներում։ Ուրեմն ավելի լավ է, որ ինքը խոսի, ավելի մեծ օգուտ նա մեզ չի կարող տալ»:

Լրահոս

Դիտել ավելին