Բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության:
Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր:
Հայտնաբերվել է 24 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 9 ավտովթարի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։