Կարևոր իրադարձություններ

Լիտվայի ՆԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15 Ապրիլ, 2025 18:25
Լիտվայի ՆԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ:
 
Վլադիսլավ Կոնդրատովիչը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրահոս

Դիտել ավելին