Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարևորությունը:
ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը: