Կարևոր իրադարձություններ

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

15 Ապրիլ, 2025 20:30
Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում ապրիլի 15-ին շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հարցաքննվել է մի քանի վկա:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին։

Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։

Լրահոս

Դիտել ավելին