Կարևոր իրադարձություններ

Երևանի մետրոպոլիտենում սկսվել է շարժասանդուղքների փոխարինման գործընթացը

15 Ապրիլ, 2025 22:40
Երևանի մետրոպոլիտենում սկսվել է շարժասանդուղքների փոխարինման գործընթացը

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները:

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը երևանյան մետրոյի ու ուղևորների անվտանգությունն է:

Լրահոս

Դիտել ավելին