Կարևոր իրադարձություններ

Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Վարդան Ղուկասյանը

16 Ապրիլ, 2025 10:44
Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Վարդան Ղուկասյանը

Գյումրու ավագանու ընդդիմադիր մյուս երեք ուժերը հայտարարել են Վարդան Ղուկասյանի թեկնածությունը սատարելու մասին։

Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.

Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ

Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ

Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ

Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ

Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ

 

Լրահոս

Դիտել ավելին