«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։