Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք. նախարար

16 Ապրիլ, 2025 12:50
Քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք. նախարար

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին 3 տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը:

Այս մասին խորհրդարանում Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Սա բավական դրական ցուցանիշ է: Մենք նաև սրան զուգահեռ խնդիր ենք ունեցել՝ հասկանալու, թե ինչպես կարելի է ավելի թվայնացնել այս գործընթացը։

2024-2025 թվականների կտրվածքով ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը մեզ թույլ կտա ամբողջովին թվային հարթությունում իրականացնել դիմումների ընդունման ամբողջ գործընթացը, իրականացնել մեր ստուգումները և գնալ առաջ»,- ասաց Արփինե Սարգսյանը։ 

Լրահոս

Դիտել ավելին