Բաքվում մեկնարկել է Ալիևի և Վրաստանի նախագաhի դեմ առ դեմ հանդիպումը
16 Ապրիլ, 2025 12:58
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ սա Կավելաշվիլիի՝ նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է: Նախօրեին նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: