«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակն Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։ Երեկ հերթական բողոքի ակցիան իրականացվեց ներկայացուցչության դիմաց, ցուցարարների մեծ մասը Սամվել Բաբայանի թիմակիցներն էին, որոնք իբր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում են արցախցի պաշտոնյաների թալանը վերադարձնել ժողովրդին:
Հաջորդ քայլով էլ պահանջելու են՝ եթե Շահրամանյանը չի կարող դա անել, թող հրաժարական տա, ուրիշները գան։ 2023 թ. նոյեմբերի 8-ին Շահրամանյանը դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի, եւ եթե այդ վարույթը տեղում դոփում է, տրամաբանությունը հուշում է, որ արցախցիները դատախազության շենքի կամ դատախազի վերադաս Փաշինյանի կեցավայրի մոտ պետք է ցույց անեն, բայց գնացել են Արցախի ներկայացուցչություն՝ մատնելով իրենց բուն նպատակը։
Ամենաաբսուրդը, սակայն, այն է, որ ցուցարարների շարքում կան մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ «թալանին»․ պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել՝ իբր բիզնես պրոյեկտներ իրականացնելու համար, եւ հայտնի դեպքերից հետո այդ գումարները ջրվել են։
Դիցուք, մեկին երեկ ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը. «Յուրա, հանգստացի՛ր, ես քեզ հետ առանձին կխոսեմ։ Յուրա՛, ունենալով 46 մլն պարտք, 1000 դրամ չես վճարել»։ Արցախցին, որին ուղղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի։ Իսկ ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 մլն դրամ է ստացել նույն հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: