Կարևոր իրադարձություններ

Նախկին նախագահ Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

28 Ապրիլ, 2025 14:20
Նախկին նախագահ Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ դասալքություն հրահրելու և պետական ​​սահմանով ապօրինի փոխադրումներ կազմակերպելու համար։

Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով գլխավոր դատախազությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանը վճիռ է կայացրել նաև Պետական ​​անվտանգության վարչության պետի նախկին տեղակալի նկատմամբ՝ նրան դատապարտելով 10 տարվա ազատազրկման:

Լրահոս

Դիտել ավելին