Կարևոր իրադարձություններ

Զելենսկին պետք է վերացնի ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը. Լավրով

28 Ապրիլ, 2025 15:10
Զելենսկին պետք է վերացնի ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը. Լավրով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վերացնի Ռուսաստանի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը՝ Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու համար։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կիևն էր, որ դուրս եկավ բանակցային գործընթացից 2022 թվականի ապրիլին: Եվ դա արեց արևմտյան համակարգողների խնդրանքով: Այնուհետև այդ տարվա սեպտեմբերին Վլադիմիր Զելենսկին օրենսդրական արգելք մտցրեց Ռուսաստանի հետ բանակցությունների համար: Այն դեռ ուժի մեջ է: Բանակցությունները վերսկսելու համար արգելքը պետք է հանվի», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ռուսաստանի արտաքին դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջերս ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին կրկին դեմ է արտահայտվել բանակցություններին։ Ինչպես նշել է Լավրովը, այդ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ չի կարող վստահել Ռուսաստանին և նրա հետ բանակցություններին։

Լրահոս

Դիտել ավելին