Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատունը պահանջել է Արտուշ Գաբրիելյանի «գլուխը»

01 Մայիս, 2025 21:24
ԱՄՆ դեսպանատունը պահանջել է Արտուշ Գաբրիելյանի «գլուխը»

Կաշառք տալու, ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ սկսված վարույթի ետեւում ոչ թե «կաշառք տալ-ստանալու» հանգամանքն է, այլ՝ Օլեգ Նեֆեդովի փախուստը։

Հայտնում է «Հրապարակ»ը։ Վերջինիս հասած հավաստի տեղեկություններով՝ ԱՄՆ դեսպանությունն այնքան է վրդովվել այս փախուստից, որ ՀՀ իշխանություններից պահանջել է պատժել ԱՄՆ-ին 2 միլիոն դոլարի չափով «գցած» անձի փախուստի մեջ մեղավոր դատավորին: Այսպես ասած, պահանջել են Գաբրիելյանի «գլուխը»։ Եվ այդ պահանջն այնքան միանշանակ է եղել, որ Գաբրիելյանի բոլոր նախորդ ծառայությունները մոռացվել են եւ նրա «գլուխը» մատուցել են ԱՄՆ դեսպանին: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը ԲԴԽ-ում հրապարակելիս ներկա է եղել նաեւ ԱՄՆ դեսպանության մի աշխատակից՝ եկել է անձամբ լսելու, թե ինչպես են «պատժելու» իրենց հանդեպ մեղք գործած անձին «փրկած» դատավորին։ 

Բարձրագույն դատական խորհրդից խնդրեցինք պատասխանել՝ Արտուշ Գաբրիելյանի հարցով նիստին ներկա եղե՞լ է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ։ ԲԴԽ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ պատասխանեց, որ կարգապահական նիստերին ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, եւ անձանց մուտքը բաց նիստին չի ճշտվում, հետեւաբար՝ չի գրանցվել Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ կարգապահական նիստերին մասնակցած անձանց ինքնությունը։

Ինչը, ըստ էության, նշանակում է, որ մեր նշած փաստն իրականությանը համապատասխանում է, ուղղակի ԲԴԽ-ն չի ուզում հստակ ասել այդ մասին:

Նշենք նաեւ, որ Արտուշ Գաբրիելյանն առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ եւ 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: 

Լրահոս

Դիտել ավելին