Կարևոր իրադարձություններ

Խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը. հայտնաբերվել է խոշոր չափերի գումար

05 Մայիս, 2025 14:11
Խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը. հայտնաբերվել է խոշոր չափերի գումար

Իրավապահները խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը և խոշոր չափերի գումար են հայտնաբերել:

Հայտնաբերված գումարի չափը կազմում է մոտ 550 հազար դոլար:

Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։

Վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանից փորձեցինք հասկանալ՝ խուզարկել են, թե ոչ, եւ այդքան գումար հայտնաբերվել է, թե ոչ։ Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը բողոքարկել են, և նախաքննության շահերից ելնելով այլ բան չի կարող հայտնել:

Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց, նա այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:

Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Դիտել ավելին