Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավարը

05 Մայիս, 2025 15:18
Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավարը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է՝ ծառայողական լիազորությունները օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։

Այս մասին Shabat.news-ին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ հաղորդագրության՝ Դանիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն արդեն ներկայացվել է դատարան։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Դանիելյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում՝ թողնելով ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը։

Լրահոս

Դիտել ավելին