2024 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 35 դեպք 40 անձի վերաբերյալ։ 2023 թվականին այդ թիվը եղել է 36 դեպք 59 անձանց վերաբերյալ, այսինքն ունենք դեպքերի նվազում։
Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
«Նշված դեպքերով նախաձեռնվել է 35 քրեական վարույթ, դրանցից 5-ը՝ 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը՝ 7 անձի ինքնասպանության հասցնելու դեպքեր են, 3-ը՝ 4 անձի հակառակորդի կողմից կատարված սպանության վերաբերյալ, 7-ը՝ 10 անձի վերաբերյալ տրասնպորտային միջոց վարելու կամ շահագործելու կանոնների խախտման վերաբերյալ, 1-ը՝ դժբախտ պատահարի վերաբերյալ դեպքեր են, 7-ը՝ 7 անձի հիվանդությունների վերաբերյալ դեպքեր են։ Մահացած 40 անձանցից 4-ը եղել են սպա, 12-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը՝ պայմանագրային զինծառայող, 1-ը՝ պահեստազորային, 6-ը՝ աշխարհազորային, 10-ը քաղաքացիական անձ»։