Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել:
Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան,ժամը 7-անց 20-ից մինչև 7-n անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել:
Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը,- գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։