Կարևոր իրադարձություններ

Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով

28 Մայիս, 2025 17:30
Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի մոտ ապագայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս բանակցություններում՝ մայիսի 16-ին, Ստամբուլում, մենք պնդեցինք որոշ կետեր, մենք կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին կհայտարարենք մոտ ապագայում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ։

Նախարարի խոսքով՝ Ուկրաինայում ռուսաց լեզվի օրենսդրական սահմանափակման հետ կապված խնդրից բացի, «կա ևս մեկ ոչ պակաս կարևոր արմատական պատճառ՝ դա վերաբերում է Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու ձգտմանը։

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ուկրաինական հակամարտության և, ավելի լայն, խորը անվտանգության ճգնաժամը Եվրոպայում, հենց ՆԱՏՕ-ի ագրեսիվ, երկարաժամկետ ընդլայնումն էր դեպի Արևելք»,- ընդգծել է Լավրովը։

Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը հանդիսավոր կերպով հռչակվել է այս երկրի անկախության հռչակագրում, որն ընդունվել է 1991 թվականին։

Լրահոս

Դիտել ավելին