Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Վանաձորում նախկին արտադրամասերից մեկի մոտ․ կանխվել է հրդեհի տարածումը հարակից շինություններ

31 Մայիս, 2025 23:00
Հրդեհ՝ Վանաձորում նախկին արտադրամասերից մեկի մոտ․ կանխվել է հրդեհի տարածումը հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի արտադրամասերից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին արտադրամասերից մեկի մոտակայքում չշահագործվող ինքնաշեն փայտյա ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ:

Լրահոս

Դիտել ավելին