Հունիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։
Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։