Կարևոր իրադարձություններ

Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա

07 Հունիս, 2025 17:15
Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդառնա առաջին օտարերկրյա պետության ղեկավարը, որը կայցելի Գրենլանդիա՝ անվտանգության հարցեր քննարկելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դանիական կղզին Միացյալ Նահանգներին միացնելու ցանկության մասին հայտարարություններից հետո:

Այս մասին ըստ Ria.ru-ի, հաղորդել է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Ֆրանսիայի նախագահը կլինի առաջին օտարերկրյա պետության ղեկավարը, որը կայցելի տարածաշրջան ԱՄՆ նախագահի կողմից անեքսիայի սպառնալիքից հետո:

Երեք առաջնորդները (Մակրոն, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն - խմբ.) կքննարկեն անվտանգությունը Հյուսիսատլանտյան օվկիանոսում և Արկտիկայում»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Նշվում է, որ պաշտոնական այցը կկայանա հունիսի 15-ին՝ Գրենլանդիայի և Դանիայի վարչապետների հրավերով։

Տարածաշրջանի անվտանգության հարցերից բացի, քաղաքական գործիչները կքննարկեն կլիմայի փոփոխությունը, էներգետիկ անցումը և անհրաժեշտ հանքանյութերի մատակարարման անվտանգությունը։

«Այցի նպատակն է ամրապնդել Գրենլանդիայի հետ համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել եվրոպական ինքնիշխանությունը»,- հայտնել է Ելիսեյան պալատը։

Լրահոս

Դիտել ավելին