Կարևոր իրադարձություններ

Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան

07 Հունիս, 2025 19:10
Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ մոտ 10 օր է` քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը:

Ընթացակարգերով պայմանավորված` հնարավոր է գործընթացն ավարտել մինչև 2025թ. վերջ: Նախարարի փոխանցմամբ՝ պատճառը քաղաքական չէ, և չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ ևս վերամիավորվեն:

«Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել: Բացի Վաղարշապատից, մենք այնպիսի խոշորացված համայնք չունենք, որին ընդամենը մեկ գյուղական բնակավայր է միացել:

Հիմա գնում ենք արդյունավետ կառավարման ճանապարհով, այսինքն՝ խոշորացնում ենք համայնքը, ինչպես այլ համայնքներում է եղել»,-ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին