Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում բողոքի ցույցերի և զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 27 մարդ

09 Հունիս, 2025 13:40
Լոս Անջելեսում բողոքի ցույցերի և զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 27 մարդ

Լոս Անջելեսի կենտրոնում կիրակի օրը ձերբակալվել է ընդհանուր առմամբ 27 մարդ, լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄաքԴոնելը երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ։

ՄաքԴոնելը նշել է, որ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա Մոլոտովի կոկտեյլ նետելը և մոտոցիկլետով ոստիկանական շարքին մխրճվելը։

CNN-ի վկայությամբ՝ ոստիկանությունը օգտագործել է լուսաձայնային կրակոցներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար, ոմանք ձերբակալություններ կատարելիս հարվածել և հրել են ցուցարարներին։

Ցուցարարները հրկիզել են առնվազն երկու ինքնագնաց մեքենա։ Լոս Անջելեսի ամբողջ կենտրոնը հայտարարվել է անօրինական հավաքների տարածք։

Մոտ 300 Ազգային գվարդիայի զինծառայողներ տեղակայվել են տարածքում, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է դա՝ դաշնային անձնակազմը և սեփականությունը պաշտպանելու համար:

Սա տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ նախագահը Ազգային գվարդիան կանչում է առանց նահանգի հարցման կամ համաձայնության: Տեղակայելու պատրաստ են նաև 500 ծովային հետևակայիններ:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը դատական ​​հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ՝ Ազգային գվարդիայի տեղակայման վերաբերյալ, որը նա և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը այս քայլը որակել են սադրիչ։

Իրավապահների և ցուցարարների միջև բախումները  շարունակվում են մի քանի օր՝ միգրացիոն գործակալների կողմից ներգաղթյալների ձերբակալելուց հետո։ 

Լրահոս

Դիտել ավելին