Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

11 Հունիս, 2025 12:58
Կասեցվել է Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ- ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․ 17/1), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ և «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ  ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տվյալ աղցանների արտադրությունը կասեցվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին