Իսրայելի հարվածներից հետո Նաթանզում ուրանի հարստացման փորձնական գործարանում ռադիացիոն և քիմիական աղտոտվածություն է գրանցվել, ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա հավելել է, որ կայանից դուրս ճառագայթման մակարդակը նորմալ է:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաղորդել է Իրանի Նաթանզում ուրանի հարստացման գործարանի հատվածներից մեկում ճառագայթային և քիմիական աղտոտվածության մասին:
Իսրայելի հարվածների արդյունքում ոչնչացվել է փորձնական վառելիքի հարստացման գործարանի վերգետնյա մասը, որտեղ Իրանը հարստացրել է ուրանը մինչև 60% (U-235), հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Նյու Յորքում հունիսի 14-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։