Կարևոր իրադարձություններ

Իսրայելը հարվածել է Ղումի ռազմական օդակայանին և Իրանի միջուկային օբյեկտներից մեկին. տեղի է ունեցել երկրաշարժ

16 Հունիս, 2025 13:40
Իսրայելը հարվածել է Ղումի ռազմական օդակայանին և Իրանի միջուկային օբյեկտներից մեկին. տեղի է ունեցել երկրաշարժ

Իսրայելը թիրախավորել և հարվածել է Իրանի Ֆորդո բնակավայրում գտնվող միջուկային օբյեկտին, որի հետևանքով տեղի է ունեցել ուժգին ցնցում՝ առաջացնելով 2,5 մագնիտուդով երկրաշարժ։

Իրանը հաղորդում է հզոր պայթյունների և Թեհրանի շենքերից մեկին ուղիղ հարվածների մասին։

Թեհրանի հյուսիսում ևս երկու հզոր պայթյուն է հնչել, ուժեղ պայթյուններ են եղել նաև Թեհրան-Կոմ մայրուղու վրա։

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը լուսաբացին հետ են մղել Իսրայելի հարձակումը Նաթանզի շրջանում:

Ղումի ռազմական օդանավակայանի մոտ ևս պայթյուններ են որոտացել։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական հատվածում գտնվող «Երկիր-երկիր» հրթիռների արձակման կայանին:

Հարվածներ են հասցվել նաև իրանական Քերմանշահ քաղաքին:

Լրահոս

Դիտել ավելին