Կարևոր իրադարձություններ

Տնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում. Վահե ՀովհաննիսյանՏնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում. Վահե Հովհաննիսյան

17 Հունիս, 2025 12:45
Տնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում. Վահե ՀովհաննիսյանՏնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում. Վահե Հովհաննիսյան

Տնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում: Մասնավորապես՝ 2023 թվականին գրանցվել է վերջինիս 1,1 տոկոսային կետով նվազում՝ զուգահեռաբար ուղեկցվելով նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ:

Այս մասին խորհրդարանում՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ աղքատության խորության ցուցանիշը բարելավվել է՝ գրանցելով 0,3 տոկոսային կետով նվազում, բացի դրանից՝ ըստ աղքատության սրության, անհավասարությունը մնացել է հարաբերականորեն կայուն մակարդակում:

«Դրական զարգացումներ են գրանցվել նաև բազմաչափ և հարաբերական աղքատության տեսանկյունից՝ համապատասխանաբար 3,4  և 0,9 տոկոսային կետով նվազմամբ: Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0,1 տոկոսային կետով»,- ասաց ֆինանսների նախարարը՝ նշելով, որ աղքատության նվազումը, դատելով տվյալներից, կրելու է շարունակական բնույթ:

Լրահոս

Դիտել ավելին