Հայաստանը պատրաստ է թեկուզ հիմա խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք պատրաստ ենք այն ստորագրել թեկուզ հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա:
Որքան շուտ դա արվի, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում՝ հավելելով, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամկետների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա: