Կարևոր իրադարձություններ

Աղդամի և Մարտակերտի շրջաններում խոշոր անտառային հրդեհներ են. մարմանը խանգարում են ականներն ու քամին

23 Հուլիս, 2025 12:00
Աղդամի և Մարտակերտի շրջաններում խոշոր անտառային հրդեհներ են. մարմանը խանգարում են ականներն ու քամին

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել իրենց տիրապետության տակ անցած Լեռնային Ղարաբաղի Աղդամի և Մարտակարետի տարածքներում բռնկված խոշոր անտառային հրդեհների մասին:

Հրդեհի ավելի լայն տարածք տարածումը կանխելու և մարման աշխատանքները արագացնելու համար դեպքի վայր է բերվել արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիոն ստորաբաժանման երկու ուղղաթիռ, ինչպես նաև Պետական հրշեջ ծառայության ուժերը։

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ հրդեհի դեմ պայքարի համար։ Այն բռնկվել է ապրիլի 22-ի երեկոյան և շարունակվում է մինչ հիմա:

Կրակի մարման աշխատանքներին խանգարում են ուժգին քամին և մոտակայքի հատվածներում տեղադրված ականները, որոնք բարդացնում են մեքենաների առաջընթացը:

Լրահոս

Դիտել ավելին