Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե Ուկրաինայում hրադադար չհաստատվի իր կողմից ավելի վաղ հնչեցրած ժամկետում

04 Օգոստոս, 2025 11:20
Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե Ուկրաինայում hրադադար չհաստատվի իր կողմից ավելի վաղ հնչեցրած ժամկետում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի իր կողմից ավելի վաղ հնչեցրած ժամկետում, սակայն նշել է, որ ՌԴ-ի մոտ լավ է ստացվում խուսափել դրանցից: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Պատժամիջոցներ կլինեն, բայց, կարծես, նրանք բավականին հաջողությամբ խուսափում են դրանցից։ Գիտեք, նրանք խորամանկ մարդիկ են, և նրանց բավականին հաջողվում է խուսափել դրանցից, այնպես որ տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից»,-ասել Է Թրամփը լրագրողներին։

Լրահոս

Դիտել ավելին